Սերբիայում ձերբակալվել են նախագահ Վուչիչի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ կասկածվող երկու անձ


Միջազգային


Սերբիայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկու անձի, որոնք կասկածվում են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։

Այս մասին հայտարարել է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Դ.Ռ.-ին (ծնված 1975թ.) և Մ.Ռ.-ին (ծնված 1983թ.): Նրանք կասկածվում են Սերբիայի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու և բարձրագույն պետական ​​մարմինները տապալելու դավադրության մեջ՝ զենք գնելով և Սերբիայի Հանրապետության նախագահի, նրա կնոջ, երեխաների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության աշխատակիցների դեմ մահափորձ կատարելու մեջ», – ասվում է հայտարարության մեջ։

Կասկածյալները կալանավորվել են, իսկ քրեական գործը կփոխանցվի Կրալևոյի Գերագույն դատախազություն։


Leave a Comment