
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ճանապարհային սխալ գծանշումները վթարային իրավիճակի պատճառ են դառնում։
Երևանի քաղաքապետարա՛ն, ինչի՞ն եք սպասում»: «Քաղաքապետարանի անմիջապես դիմաց անհասկանալի է, թե ո՞րն է հոծ գիծը։ Շատ դեպքերում վարորդները դուրս են գալիս հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ, որովհետև չես հասկանում՝ ո՞ր մեկն է հոծ գիծը։ Խնդիրը պահանջում է հրատապ լուծում»,- իր խոսքում նշում է ավագանու անդամը:
Աղբյուրը` Աննա Ավետիսյան