Լուլուն մոռացե՞լ է 2020-ի ամառը



Փորձելով փնովել ընդդիմությանն ու մեղադրել ստախոսության կամ ճոռոմաբանության համար՝ Լուլուն, հայտարարել է, թե ընդդիմությունը հայկական բանակը ներկայացնում էր որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, որից նույնիսկ սարսռում էին ՆԱՏՕ-ական երկրների բանակները: «Այս անիրատեսական բաներին վերջ պետք է տալ, շատ ռեալ նայել բոլոր իրավիճակներին, եթե մարդիկ չեն ուզում պերմանենտ խնդիրների, լարվածութան, փակ սահմանների, աղքատության, ճնշվածության և պատերզմի վտանգի մեջ ապրել»,-մասնավորապես՝ հայտարարել է «իրատես» Լուլուն:

Հետաքրքիրն այն է, որ անիրատեսական ակնկալիքներ գեներացնելու կամ հայկական բանակի հնարավորությունների ուռճացման մասին խոսում է մեկը, որի շեֆը պատերազմից առաջ՝ 2020-ի ամռանը, գյուռ-գյուռ մեդալներ էր բաժանում ու հայկական բանակը որպես առյուծ հռչակում մի դեպքում, երբ արդեն հասցրել էր մերժել 2019-ի առաջարկությունն ու Արցախը հռչակել՝ Հայաստան: Բա այն ժամանակ Լուլուի Նիկոլը ինչո՞ւ էր մեծ-մեծ բրդում, այդպես էր վարվում, որ ներսում «աչոկ» հավաքե՞ր, թե՞ որ թուրքերին սադրեր՝ պատերազմ սկսելու:

Լուլուն նմանօրինակ հայտարարություններ անելու բարոյական իրավունք ուղղակի չունի. չի կարելի մոռանալ Նիկոլի անցյալն ու փորձել վերաշարդարդել վերջին տարիների պատմությունը՝ քաղաքական դիվիդենտներ կորզելու հույսով,ամեն ինչ մարդկանց աչքի առաջ է տեղի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment