Նրան հափշտակության և կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ԶԼՄ-երում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ձերբակալվել է Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը։
«Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ՝ Մարինա Օհանջանյանը։
«Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար», – ասել է նա։