Ըմբիշները չեն կարողանա մասնակցել Ըմբշամարտի Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին, եթե չհանձնեն հակադոպինգային թեստ, հայտարարել է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Ըստ հրապարակման՝ այն ըմբիշները, որոնք մասնակցելու են 2026 թվականի բոլոր տարիքային խմբերի Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին, պարտադիր պետք է մասնակցեն ITA-ի կողմից փետրվարին ու մարտին անցկացվելիք հակադոպինգային վեբինարներին: Անհրաժեշտ է հավաստագիր ստանալ և այն Athena համակարգում վերբեռնել։
Վեբինարները կայանալու են փետրվարի 25-ին, մարտի 4-ին և մարտի 11-ին, ժամը՝ 17-ից, որին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ստորև տեղադրված հղումով։
