Հակակոռուպցիոն կոմիտեում կաթողիկոս Գարեգին Երկրորդի ունեցվածքի հետ կապված քրգործ չկա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում իշխանություն-եկեղեցի հարաբերություններին, և արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին համարում է կաթողիկոս, Նահապետյանը նշեց, որ քաղաքական հարցերի չի պատասխանում։
