
Ղազարյան Թագուշի հայտարարություններն ակնհայտորեն հակասության մեջ են մտնում վերջին տարիներին արձանագրված փաստացի իրողությունների, միջազգային զեկույցների և ներքաղաքական զարգացումների հետ։
Սկսենք ԶԼՄ-նեից ու արձանագրենք, որ ՔՊ-ական իշխանության օրոք չորրոդ իշխանության դեմ ճնշումները հասել են իրենց պատմական պիկին. հենց այս իշխանություններն են, որ աննախադեպ թվով դատական հայցեր են ներկայացրել ԶԼՄ-ների դեմ, ճնշել ազատ խոսքը, թիրախպավորել ոչ նիկոլահաճո ԶԼՄ-ներն ու լրագրողներին՝ նսեմացնելով լրգարողի մասնագիտությունը:
Թագուշը նաև մոռացել է,թե ինչպես էր իրեն պետության հետ նույնացրած Նիկոլը ժամանակին հալածում Հրայր Թովմասյանին՝ կախվելով նրա գրչից: Մինչև չհասավ իր ուզածին, ձայնը չկտրեց: ԲԴԽ-ն Նիկոլը վերածեց իր համար ոչ հաճելի դատավորներին ճնշելու գործիքի, նա ամբողջութամբ իր տակ մտցրեց դատաիրավական համակարգն ու սկսեց հենվել բացառապես ուժայինների վրա:
Դե իսկ քաղբանտարկյալների թեման առանձնապես իմաստ չունի էլ քննարկելու, քանի որ այստեղ ամեն ինչ առավել քան տեսանելի է. ով Նիկոլին դեմ ծպտուն է հանում, վրան գործ են կարում ու «փակում» շատ երկար ժամանակով՝անկախ նրանցի,թե բլոգեր է, չինովնիկ է, թե՝ ասենք հավքարար, իսկ երբեմն էլ հենց բանտերում մահեր են գրանցվում նույն Նիկոլի մեղքով, ինչպես ասենք երջանկահիշատակ Արմեն Գրիգորյանի դեպքում: Հենց միայն նՆրեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ տեղի ունեցողը բավական է, որպեսզի պարզ դառնա, թե որքան հրեշավոր է Նիկոլի իշխանությունը:
Երևի եկեղեցու դեմ պայքարն է Թագուշի համար ժողովրդավարության գործնական դրսևորման արգասիք համարվում մի դեպքում, երբ հայտնի է, որ նույն Սահմանադությամբ եկղեցին պետությունից անջատ է: Երևի Ալլահշուքյուրի կամքը կատարելն է Թագուշի համար ժողովրդավարության հաղթանակ դիտարկվում, երբ փորձ է արվում Հայաստանն ազատել «ռևանշիստներից»:
Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա այստեղ առհասարակ խոսքերն ավելորդ են. այն մեր երկրում ամբողջությամբ օրինականացված է. այդպես չլիներ, ինչո՞ւ պետք է Նիկոլը անիմաստ տեղը միլիարդների պարգևավճարներ բաժաներ, իսկ թոշակառուներին էլ ծաղրեր: իսկ թե որքան է կազմում սև փողերի շրջանառությունը, կիմանանք թերևս միայն իշխանփոխությունից հետո:
Եթե այս ամենի կեսի կեսի կեսը նախկին իշխանություններն արած լինեին, թագուշների արտերկրյա տեղերը վաղուց իրենց հինգերոդ կետը պատռած կլինեին, մինդեռ Նիկոլի դեպքում ամեն ինչ OK է, ամեն ինչ ավելի քան հրաշալի, իսկ թե ինչու է այդպես, խոսակցության այլ թեմա է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: