Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր (ՎԻԴԵՈ)

Իրանի արևմուտքում գտնվող Համադան նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել. ՎԻԴԵՈ

Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Իրանի արևմուտքում գտնվող Համադան նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է aif.ru-ն՝ հղում անելով իրանական Fars գործակալությունը։


Պարբերականը, հղում անելով Իրանի բանակի ռազմաօդային ուժերից ստացված տեղեկատվությանը, նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուսումնամարզական թռիչքի ժամանակ։ Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է օդաչուներից մեկը։


«Հինգշաբթի երեկոյան կործանվել է ուսումնական ռազմական ուղղաթիռ։ Դեպքի վայր են մեկնել փրկարարական ծառայությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։


Tasnim-ն էլ հայտնում է, որ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, զոհերի թվում են օդաչուն և երկրորդ օդաչուն, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող  շուկայի աշխատակիցներ։


Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։


Leave a Comment