Թումանյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Mazda CX-5»-ում


Հասարակություն


Այսօր` փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցի 9ա շենքի դիմաց կայանված «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենան բռնկվել։


Leave a Comment