Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Լոնդոնը և Փարիզը պատրաստվում են Ուկրաինային միջուկային զենքով ապահովել։
«Լոնդոնը և Փարիզը պատրաստվում են Կիևին միջուկային ռումբով զինել… Բրիտանական և ֆրանսիական էլիտաները պատրաստ չեն ընդունել պարտությունը։ Համարվում է, որ Ուկրաինային պետք է մատակարարել «վունդերվաֆե»։ Եթե Կիևը տիրանա ատոմային կամ առնվազն այսպես կոչված «կեղտոտ» ռումբին, ապա կկարողանա պահանջել պատերազմի ավարտի ավելի շահավետ պայմաններ»,- ասված է ՍՎՌ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պաշտոնական աղբյուրները մինչ այժմ չեն մեկնաբանել այս հայտարարությունը։
