ԱՄՆ-ում ռեկորդային քանակով ձյուն է տեղացել

ԱՄՆ-ում ռեկորդային քանակով ձյուն է տեղացել

ԱՄՆ-ի Հյուսիսարևելքում կիրակի օրվանից սկսված ձմեռային փոթորիկը զգալի վնասներ է պատճառել։

Նյու Յորքում, Մասաչուսեթսում, Ռոդ Այլենդում և Նյու Ջերսիում տեղ-տեղ գրանցվել է մինչև 60 սմ ձյուն։ Լոնգ Այլենդի Բաբիլոնում ու Լինբրուկում տեղեցաել է մոտ 60 սմ, իսկ Իսլիպում արձանագրվել է ռեկորդային՝ մոտ 79 սմ ձյուն (նախորդ ռեկորդը՝ մոտ 70.6 սմ, 2013 թվականին)։

Նյուարկում տեղացել է գրեթե 71 սմ ձյուն, ինչի հետևանքով հայտարարվել է երթևեկության արգելք, իսկ օդանավակայանում և ողջ տարածաշրջանում հազարավոր չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են։

Ռոդ Այլենդի Սաութ Պրովիդենսում տեղումները հասել են մոտ 96.5 սմ-ի՝ սահմանելով պատմական ռեկորդ։ Նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն և սահմանվել է երթևեկության արգելք։

Այլ վայրերում, օրինակ՝ Բոստոնում, գրանցվել է շուրջ 41 սմ ձյուն։

Օդերևութաբանները զգուշացնում են նաև մերկասառույցի վտանգի մասին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment