Aurora News | Լուրերը մեկ տողով. Օնլայն տաքսու վարորդների պահանջ, էներգիայի անվտանգ օգտագործումը ՀՀ-ի առաջնահերթություն, ԱՄՆ ձնաբուք

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

•  Ժնևում Արարատ Միրզոյանը մասնակցել է Զինաթափման համաժողովին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային չտարածմանն ու անդրադառնալով ԱԷԿ-ի զարգացման ծրագրերին։

• Օնլայն տաքսու վարորդները պատրաստվում են հանձնել Վարչապետի աշխատակազմին բազմաթիվ հավքագրված ստորագրություններով գրությունը՝ ներկայացնելով իրենց պահանջները։

• Երևանի փրկարարական չորս ջոկատ վերազինվել է նոր հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաներով։

• Սոչիի օդանավակայանում սահմանափակումների պատճառով տասնյակ չվերթներ են ուշացել, այդ թվում՝ դեպի Երևան։

• Իրանում ուղղաթիռ է կործանվել, դեպքի հանգամանքներն ու տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

•  Հնդկաստանում բժշկական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են բոլոր յոթ ուղևորները։

• ԱՄՆ հյուսիս-արևելքում հզոր ձնաբուքը խաթարել է տրանսպորտը, փակվել են դպրոցներ և հայտարարվել է արտակարգ դրություն։

• ԱՄՆ-ում Բրիտանիայի նախկին դեսպանը ազատ է արձակվել գրավի դիմաց՝ հետաքննության շրջանակում։

Leave a Comment