Բուժզննում անցնելը պարտադիր է ներգաղթային վիզայի դիմելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պետք է անցնեն բժշկական հետազոտություն ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից։
Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Նշվում է, որ բուժզննում անցնելը պարտադիր է ներգաղթային վիզայի դիմելու համար։