Ռոբ Ջեթենը դարձել է Նիդերլանդների ամենաերիտասարդ և առաջին միասեռական վարչապետը

Ռոբ Ջեթենը դարձել է Նիդերլանդների ամենաերիտասարդ և առաջին միասեռական վարչապետը

38-ամյա Ռոբ Ջեթենը դարձել է Նիդերլանդների պատմության ամենաերիտասարդ և առաջին բացահայտ միասեռական վարչապետը։

Հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած «Դեմոկրատներ 66» (D66) կուսակցությունը նվազագույն առավելությամբ հաղթել էր հակաիսլամական դիրքորոշումներով հայտնի քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսին։

Ջեթենը ձևավորել է կենտրոնամետ աջակողմյան փոքրամասնության կառավարություն՝ կոալիցիա կազմելով Ժողովրդական կուսակցության՝ Ազատության և ժողովրդավարության համար (VVD) և Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի (CDA) հետ։

Նա վարչապետի պաշտոնում փոխարինում է Դիկ Սքուֆինին։ Պաշտոնական երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Հաագայում՝ Հյաուս տեն Բոս պալատում, որտեղ նրան երդմնակալել է Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը։

Երդմնակալությունից առաջ հրապարակած գրառման մեջ Ջեթենը նշել է, որ նոր կառավարությունը ստանձնում է պատասխանատվություն՝ աշխատելու երկրի բոլոր քաղաքացիների համար՝ շեշտադրելով համագործակցության և համատեղ աշխատանքի կարևորությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment