Հնդկաստանում վթարի է ենթարկվել բժշկական ինքնաթիռը


Միջազգային


Հնդկաստանի արևելքում՝ Ջարկհանդ նահանգում, վթարի է ենթարկվել յոթ մարդու տեղափոխող բժշկական ինքնաթիռ։

Այս մասին հայտնել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Redbird Airways Beechcraft C90-ը Ռանչիից դեպի Նյու Դելի էր ուղևորվում։ Թռիչքից մոտ 23 րոպե անց անձնակազմի հետ կապը կորել է, և ինքնաթիռն անհետացել է ռադարներից։ Վթարը տեղի է ունեցել հեռավոր, անտառապատ տարածքում, ինչը բարդացրել է փրկարարական գործողությունը։

Զոհերի կամ վիրավորների պաշտոնական տվյալներ դեռևս չկան։ Վթարի փաստով հետաքննություն է սկսվել։

Ինքնաթիռը Նյու Դելի էր տեղափոխում 41-ամյա մի տղամարդու, որը վթարի հետևանքով մարմնի 60%-ից ավելի այրվածքներ էր ստացել։


Leave a Comment