Aurora News | Լուրերը մեկ տողով. Վազգեն Սաղաթելյանը կշարունակի մնալ կալանավորված, պայթյուն Մոսկվայում, լարված զարգացումներ տարբեր երկրներում

• Հայաստանի բոլոր միջպետական և հանրապետական ավտոճանապարհները բաց են, մի շարք մարզերում տեղումներ են, Մեղրիի լեռնանցքում՝ մառախուղ, շարունակվում են մաքրման աշխատանքները։

• Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը։

• Մոսկվայում պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկան և ենթադրյալ հարձակվողը, ևս երկու ոստիկան վիրավորվել են։

• Եվրամիությունը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ՝ շարունակելով ֆինանսավորման գործընթացը։

• Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև՝ վերահաստատելով ԵՄ աջակցությունը Ուկրաինային։

• ԵՄ-ն սահմանափակել է ռուսական առաքելության թվակազմը և քննարկում է Շենգեն գոտի մուտքի արգելքներ։

• Սերբիայում ձերբակալվել են նախագահի և նրա ընտանիքի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածյալներ։

• Մեքսիկայում անկարգությունների ընթացքում բանտից փախել է ավելի քան 20 կալանավոր, կա մեկ զոհ, իրականացվում են որոնողական գործողություններ։

Leave a Comment