ԵՄ – Ադրբեջան հարաբերություններում ինչ է սպասվում • EU

Բրյուսելը ցուցադրում է իր պատրաստակամությունը առաջ շարժվելու Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև համագործակցության թարմացված համաձայնագրի շուրջ։

Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Պաշտոնյան հայտարարել է, որ ժամանակն է ավարտել փաստաթղթի վրա համատեղ աշխատանքը, որը քննարկվում է մի քանի տարի։

Գրոնոն հույս է հայտնել, որ բանակցային գործընթացը կարող է շուտով վերսկսվել։

Leave a Comment