Երկրաշարժ՝ Հայաստանում. ցնցումները զգացվել են Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ

Հայաստանում այսօր երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժ՝ Հայաստանում. ցնցումները զգացվել են Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ


ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում այսօր երկրաշարժ է գրանցվել։


Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, սույն թվականի փետրվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 05:33-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.02⁰ և արևելյան երկայնության 44․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ:


Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ավերածություններ չկան։


Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:


 


Leave a Comment