Դատարանն անփոփոխ է թողել Վազգեն Սաղաթելյանի կալանքը – Armenia Today

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Սաղաթելյանին և «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին կալանավորվել էին նոյեմբերի 13-ին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։

Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը, ինչից հետո Սամսոնյանը հացադուլ էր հայտարարել, իսկ հունվարի 24-ին դադարեցրել այն։ Փետրվարի 19-ին դատարանը Սմասոնյանի կալանքը փոխարինել էր տբնային կալանքով։

Leave a Comment