Իշխանությունները, փորձելով կանխել ընդդիմադիր ուժերի հնարավոր համախմբումը, շուրջ մեկ շաբաթ քարոզչական արշավ են իրականացնում` ակնարկելով, որ խոշոր ընդդիմադիր խաղացողները կարող են կրկնել Գյումրիում մեկ տարի առաջ տեղի ունեցածը, երբ թույլ չտվեցին ՔՊ-ին իշխանություն վերցնել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ընդդիմադիր ուժերի հնարավոր համագործակցությունը որպես «արատավոր և հրեշավոր» երևույթ, փաստացի բացահայտվում է իշխանությունների մտահոգությունը գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի շուրջ հնարավոր համախմբումը, գրել է թերթը։
«Մինչդեռ բնական երևույթ է, որ իշխանությանը տապալելու համար ընդդիմադիրները միմյանց հետ համագործակցում են, կոալիցիա կազմում, հուշագրեր ստորագրում եւ համատեղ վերցնում են իշխանությունը։ «Գյումրի 2»-ի մասին թմբկահարմամբ իշխանությունները թերեւս փորձում են հանրության մոտ կարծիք ստեղծել, թե Սամվել Կարապետյանն էլ է նախկին ու շատ չի տարբերվում Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին հորինված կերպարից»,– նշված է հրապարակման մեջ:
2025 թվականի մարտի 30-ին Գյումրիում կայացած ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ ամենաշատ՝ 14 մանդատը, սակայն ընդդիմադիր մյուս չորս ուժերը (Կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» դաշինքը՝ 6, «Իմ հզոր համայնք»-ը՝ 3, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2) միասին կարողացան ձևավորել մեծամասնություն: Ապրիլի 16-ին ավագանու առաջին նիստում Կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը 18 կողմ ձայնով ընտրվեց քաղաքապետ։
