Ադրբեջանն ու Իրանը համագործակցության հուշագիր են ստորագրել տարբեր ոլորտներում։ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի 17-րդ նիստը։
Երկու երկրների պատվիրակությունները քննարկել են համագործակցության հեռանկարները և վերանայել տարածաշրջանի լոգիստիկ և տարանցիկ ներուժի ընդլայնմանն ուղղված համատեղ նախագծերի ընթացքը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Արևելք-արևմուտք և Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքների զարգացմանը, ինչպես նաև Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցմանը։
«Գծի շահագործման հանձնումը զգալիորեն կբարձրացնի այս ուղղությամբ փոխադրումների ծավալները և կկրճատի բեռների մատակարարման ժամանակը»,- հայտարարել է Ադրբեջանի նախարարների կաբինետը։
Հանդիպումից հետո պատվիրակությունների ղեկավարներ՝ Ադրբեջանի փոխվարչապետը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
