Սլովակիան դադարեցնում է էլեկտրաէներգիայի մատակարարումն Ուկրաինային՝ ի պատասխան «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման կասեցման, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Որոշումն ուժի մեջ է մտնում այսօր։ Ֆիցոյի խոսքով՝ եթե Ուկրաինան Բրատիսլավայից օգնություն խնդրի էներգետիկ համակարգի կայունացման հարցում, նման օգնություն չի տրամադրվի։
Ֆիցոն նաև զգուշացրել է, որ Սլովակիան կարող է հետագա միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ վերանայել Ուկրաինայի ԵՄ անդամակցության աջակցությունը, եթե նավթի մատակարարումները չվերականգնվեն։
«Սլովակիան իրավունք ունի ստանալ նավթի մատակարարումներ։ Մենք լիովին իրավունք ենք վերապահում հետագա քայլեր ձեռնարկել»,- ասել է նա։
