Ցանկանու՞մ եք այցելել ԱՄՆ-ի տեսարժան վայրեր կամ մասնակցել կոնֆերանսի։ B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի և թե՛ զբոսաշրջության նպատակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«B1/B2 տեսակի վիզայով չի թույալտրվում աշխատել կամ երկարաժամկետ ուսանել ԱՄՆ-ում։ Այն նախատեսված է միայն կարճաժամկետ այցերի համար։
Նախքան դիմելն այցելեք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը՝ ավելին իմանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։