Լուռ համաճարակը սպառնում է ժամանակակից բժշկությանը (AMR)


Հակամանրէային կայունությունը 21-րդ դարի 10 գլոբալ առողջապահական մարտահրավերների թվում է և այս մասին դեռևս 1945 թ-ին զգուշացրել է Ֆլեմինգը, որ մի օր, այսօր արդեն կարող ենք վստահորեն ասել, որ եկել է այդ ժամանակը, որ այս հզոր բուժական գործիքը կսկսի կորցնել իր արդյունավետությունը և մենք կրկնին կապավինենք մեր սեփական ուժերին` մանրէների դեմ մենամարտում:

«Հերացի վերլուծական» կենտրոնից նշում են, որ այսօր բազմադեղակայուն մանրէներն ամենուր են` շրջակա միջավայր, կենդանական և բուսական աշխարհ, հասարակություն և բուժհաստատություն և այս տեսանկյունից մեր խնդիրն է` շահել ժամանակ եղած ռեսուրսի խելացի և նպատակային կիրառման միջոցով, մինչև գիտությունը կկարողանա առաջարկել այլընտրանք` մանրէների դեմ մենամարտը հաղթելու համար:

Հակամանրէային կայունությունը (AMR) արդեն իսկ սահմանափակում է անվտանգ բժշկական ծառայությունների մատուցումը։ ԱՀԿ «AWaRe» շրջանակը սահմանում է, թե ինչպես պետք է օգտագործվեն հակաբիոտիկները և որքան հաճախ։

Ներկայացնենք ԱՀԿ-ի իրազեկումը՝ թիրախներով և օրինակներով.

Access-հասանելիություն

Առաջին գծի հակաբիոտիկներ, ցածր կայունության ռիսկ

Նպատակ՝ հակաբիոտիկների ընդհանուր սպառման ≥70%-ը

Օրինակներ՝ Ամոքսիցիլին, Ամպիցիլին, Մետրոնիդազոլ

Watch-դիտարկում

Ավելի բարձր կայունության ներուժ

Նպատակ՝ ընդհանուր սպառման <30%-ը

Օրինակներ՝ Ցեֆտրիաքսոն, Ազիթրոմիցին, Ցիպրոֆլոքսացին

Reserve-պահուստային

Վերջին` պահուստային դասի հակաբիոտիկներ

Ակնկալվող օգտագործում՝ <5%

Օրինակներ՝ Կոլիստին, Լինեզոլիդ

Ի՞նչ են ցույց տալիս տվյալները Եթովպիայի մասին:

Ազգային սպառում՝ 74.2% Access-հասանելիություն խմբի հակաբիոտիկների օգտագործում (2020–2022)

Հիվանդանոցային նշանակումներ՝ «Watch-դիտարկում» խմբի հակաբիոտիկներ՝ դեղատոմսերի >50%-ը շատ երրորդային հիվանդանոցներում: Ցեֆտրիաքսոնը ամենաշատ նշանակվող միակ հակաբիոտիկն է

Կայունության բեռ՝ բազմադեղակայունության ռիսկի մակարդակը կազմում է 62.9%–87.4% կլինիկական մեկուսացված նմուշներում

 «Մեկ առողջության» հայեցակարգի համար ազդանշան. կայուն միկրոօրգանիզմներ են հայտնաբերվել առողջապահական թափոններում, ջրում և կենդանիների մեջ:

Եթովպիան հաջողությամբ անցում է կատարել քաղաքականության մշակումից դեպի համակարգային կասկադային զարգացում։

2025 թվականի վերջի դրությամբ հակամանրէային կառավարման (Antimicrobial Stewardship (AMS)) ծրագրեր են մեկնարկել երկրի 328 առողջապահական հաստատություններում, ինչը զգալի աճ է նախորդ տարիների համեմատ։

Սա զարգացող երկրի օրինակ է, որն արդեն գրանցել է որոշակի շոշափելի առաջընթաց այս անհամաչափ մենամարտում:

Leave a Comment