Իրենք էլ չեն թաքցնում, որ մեզ՝ ժողովրդին, որպես փորձադաշտ են դիտարկում. Նարեկ Մանթաշյան

23 Փետրվարի, 2026

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բարեփոխումների» մասին

«Բարեփոխում» բառը հայերեն բացատրական բառարանում նշանակում է որևէ բանի դեպի լավը փոփոխություն, սակայն այս բառը ևս դեֆորմացվել է այս իշխանությունների ձեռամբ, և երբ սրանց բերանից հնչում է որևէ ոլորտի բարեփոխման մասին խոսք, ակամայից խաչակնքվում ես և աղոթում, որ ավելի վատ արդյունքի չհասնենք։

Գաղտնիք չէ, և իրենք էլ չեն թաքցնում, որ մեզ՝ ժողովրդին, որպես փորձադաշտ են դիտարկում և կառավարման հմտություններին սովորում մեր հաշվին։

Բարեփոխումների մի քանի օրինակ, որոնք կենցաղում, բացի մեր կյանքը խճճելուց, անիմաստ բարդացնելուց, որևէ գործնական փոփոխություն չեն բերել, սակայն դրանց մասին աղմուկը ժամանակին խլացնում էր հանրային դաշտը՝ ծածկելով նույնիսկ ազգային նշանակության թեմաները․
1. Սեղաններին աղ չլինի
2. Խանութները տոպրակ չտան, արդյունքում՝ զուտ վճարովի դարձավ
3. Հայտարարագրման պարտադիրություն

Իրականում սրանք աշխատանքային մի տրամաբանություն ունեն ընդամենը՝ խաբելով ընտրություններին՝ հաջողել, հինգ տարի «բարեփոխման» անվան տակ իրենց ֆինանսական վիճակը բարեփոխել, բավարարել թշնամիների քմահաճույքները, դրանց համար ևս վճարվել, պատրաստվել նոր ստերով ընտրություններին, որպեսզի ապահովեն վերոգրյալ շրջապտույտի անխափանությունը։

Leave a Comment