«Իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»․ տնից 42 մլն դրամ հափշտակած հոր նամակը

Երևանում բնակիչ 38-ամյա Արտակ Կ․-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ հայրը տնից գողացել է 42 մլն դրամ գումար, հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ նրա 64-ամյա հայրը գողացել է բնակարանում պահած գումարը և տնից դուրս է եկել անցած տարվա դեկտեմբերի 30-ին։ Դրանից հետո նա այլևս չի վերադարձել ու կապ չի հաստատել իրենց հետ։ Նա թողել է նամակ՝ «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»։

Կայքի տեղեկություններով՝ որդին ոստիկաններին հայտնել է նաև, որ հայրը մի աղջկա հետ բնակվում է Երևանի հյուրանոցներից մեկում։

Leave a Comment