Գորիսում մառախուղ է՝ 20-50 մետր տեսանելիությամբ

Գորիսում մառախուղ է՝ 20-50 մետր տեսանելիությամբ

Փետրվարի 23-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է՝ 20-50 մետր տեսանելիությամբ։

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment