Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության շրջանակներում էներգետիկ սարքավորումների ևս մեկ խմբաքանակ է հանձնվել Կիև քաղաքին։
Էներգետիկ սարքավորումների հանձնման արարողությանը մասնակցել են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը, Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Միշչենկոն և այլ պաշտոնյաներ։
Առաքված սարքավորումների ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն դոլար:
Ադրբեջանի կողմից Ուկրաինային վերականգնման և վերակառուցման համար տրամադրված մարդասիրական աջակցության ընդհանուր գումարը գերազանցել է 45 միլիոն դոլարը։