Երևանում նախատեսվում է ֆուտբոլի 16 բացօթյա դաշտ կառուցել



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանը շուտով նախատեսում է սկսել մայրաքաղաքում ֆուտբոլի 16 բացօթյա դաշտերի շինարարությունը։ 

Երևանի քաղաքապետարանի փետրվարի 23-ի գործակարգավարական նիստում, անդրադառնալով դպրոցներում մարզադահլիճների, ինչպես նաև մայրաքաղաքում  բացօթյա ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերին, այս մասին տեղեկացրեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը

«Ունենք նախագծման ավարտի փուլում գտնվող 3 և 2 նախագծվող դպրոցական ֆիզկուլտուրայի դահլիճներ։ Ունենք ևս 16 ֆուտբոլի դաշտերի նախագծման ընթացք, որոնց բոլոր մրցույթները կայացել են և պլանավորում ենք շուտով արդեն անցնել շինարարությանը»,-մանրամասնեց Թևոսյանը։

Նրա ներկայացմամբ՝ անցած տարվա ծրագրերի շրջանակում հիմնովին նորոգվել և մարզագույքով համալրվել է Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը։



Leave a Comment