ԵՄ-ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ժամկետը – Armenia Today

Եվրոպական միությունը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետը, տեղեկացրել են ԵՄ-ից։

Պատժամիջոցները կգործեն մինչև 2027 թվականի փետրվարի 24-ը։

ԵՄ-ն 2022 թվականից՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, պատժամիջոցների փաթեթներ էր սահմանել ՌԴ-ի նկատմամբ։ 2022-ից հետո ԵՄ-ն անջատեց մի շարք ռուսական բանկեր SWIFT-ից, սահմանեց նավթի գնի վերին շեմ և սահմանափակեց բարձր տեխնոլոգիաների արտահանումը։ Սառեցվել են նաև պաշտոնյաների և գործարարների ակտիվներ, կիրառվել են մուտքի արգելքներ։

Եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը փետրվարի 18-ին նշել էր, որ ԵՄ-ն չի հետաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրումը։

Leave a Comment