
Փոփոխությունների անհրաժեշտության վերաբերալ Նիկոլի փիլիսոփայությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական անպատասխանատվության արդարացում. այսօր արված ցանկացած հայտարարություն, տրված խոստում կամ երդում կարճ ժամանակ հետո կարելի է դրժել ու հերքել փոփոխությունների անհրաժեշտության մասին վտանգավոր թեզով՝ հաշվի առնելով հատկապես ներկայիս աշխարհին բնորոշ տուրբուլենտությունը։ Իհարկե, շատ հաճախ պրագմատիզմն ուղղակի անհրաժեշտություն է դառնում, բայց Նիկոլի դեպքում բոլորովին այլ բանի հետ գործ ունենք՝ քաղաքական ռելյատիվիզմի: Եթե իշխանության եկածի հռետորաբանությունը կարճ ժամանակ անց փոխվում է 180 աստիճանով՝ պատճառաբանվելով այսպես կոչված կյանքի ընթացքով, ապա ստացվում է, որ ընտրողը,որն իր քվեն տվել է այս կամ այն խոստման դիմաց, մնում է խաբված, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ առաջ է գալիս ընտրված իշխանության լեգիտիմության պրոբլեմ: Սա նորմա՞լ է:
Օրինակ՝ երբ Նիկոլը 2018-ին գալիս էր իշխանության, հայ ժողովրդին դրախտ էր խոստանում ու Արցախի համար անխոնջ պայքար: Երկու տարի հետո ականատես դարձանք հայտնի իրադարձություններին, իսկ դրանից հետո՝ «Արցախն Ադրբեջան է և վերջ»-ին,ինչի հետևանքով հայաթափվեց Արցախը, իսկ Իլհամը ստացավ իր երազանքների միջանցքը: Թերևս այս խայտառակությունն է, որ Նիկոլը փորձել է արդարացնել իր թեզերով:
Կարդարանա, թե՝ ոչ, ցույց կտան ընտրությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: