Եվրոպական միությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետը մինչև 2027 թվականի փետրվարի 24-ը։
Հիշեցնենք, որ ԵՄ-ը, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ-ի նկատմամբ։ Դրանց մի մասը սահմանվել է 2024թ., մի մասը՝ 2025թ․։
«Միությունը մնում է անսասան իր դիրքորոշման մեջ՝ դատապարտելով Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումները և հետապնդումները»,- նշված է ԵՄ որոշման մեջ։
