18 արդարների գործով դատական նիստի մեկնարկին բազմաթիվ քաղաքացիներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ մոտենում են դահլիճում ապակուց այն կողմ՝ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Բագրատ Սրբազանին ու ողջունում, հետաքրքրվում նրա որպիսությամբ, աջակցության խոսքեր հղում։
Գրող, հրապարակախոս, 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը մոտեցավ Բագրատ Սրբազանին։ Սրբազանը հետաքրքրվեց Մանուկյանի որպիսությամբ։
«Շատ գիտեմ, քեզ որ թողնեն, նոր լավ կլինեմ։ Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք»,-ասաց նա։