Ազիզյան․ Եվրոպայում սպասվում են ձմեռային ջերմաստիճանային ռեկորդներ

Ազիզյան․ Եվրոպայում սպասվում են ձմեռային ջերմաստիճանային ռեկորդներ

23 փետրվարի 2026 – 14:43 AMT

PanARMENIAN.Net – Հյուսիսային Աֆրիկայից տարածվող տաք օդային զանգվածները, որոնց ազդեցությամբ Սենեգալում օդի ջերմաստիճանը հասնելու է մինչև 42°C, Մարոկկոյում՝ 35°C, իսկ Կանարյան կղզիներում՝ 33°C, շարժվում է դեպի Եվրոպա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Սպասվում է, որ Ֆրանսիայում, Բենիլյուքսի երկրներում, Մեծ Բրիտանիայում, Ալպյան տարածաշրջանում, Գերմանիայում և Արևելյան Եվրոպայում գրանցվելու են ձմեռային առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների հարյուրավոր նոր ռեկորդներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Comment