23 փետրվարի 2026 – 15:02 AMT
PanARMENIAN.Net – Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի համար նախատեսված պետական նպաստի ընդհանուր չափը 6 տարում կարող է հասնել մոտ 11, 000 դոլարի, ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Նա հիշեցրել է, որ կառավարության նիստում հաստատվել է երրորդ և հաջորդ երեխային նպաստների տրամադրման կարգը, որի համաձայն նրանք ամսական 50 հազար դրամ կստանան մինչև 6 տարեկան դառնալը։
«Ուզում եմ մի երկու թվաբանություն անենք, որ պարզ լինի, թե որքան գումար ենք հատկացնում ընտանիքին երեխայի համար։ Գիտեք, որ խոսքն ամսական 50 հազար դրամի մասին է, որը բազմապատկում ենք 12-ով, տարեկան ստացվում է 600,000 դրամ, դա էլ բազմապատկում ենք 6 տարով և ստանում 3 միլիոն 600 դրամ։ Սա մի փոքր քիչ է 10 հազար դոլարից։ Բայց, քանի որ մենք վճարում ենք մինչև 20 տոկոս հետվճար ՝ 10 հազար դրամի չափով, այդ 50 հազար դրամը կարող է դառնալ 60 հազար դրամ։ Եվ հետևաբար, տարեկան նպաստի չափը իրականում կարող է դառնալ 720,000 դրամ, իսկ 6 տարվա կտրվածքով՝ 4 միլիոն 320 հազար դրամ։ Դա մոտավորապես 11,400 դոլար է»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ այդպիսով բազմաթիվ ընտանիքներ էական աջակցություն կստանան: