Բա ի՞նչ ասեին, Աննային Սոսե Մայրիկի հետ ասոցացնեի՞ն



Պնդելով, թե իրենց իշխանության նկատմամբ ատելության խոսքի մեծ ավելցուկ կա՝ ՔՊ-ական Հակոբյան Հասոն նախ՝ պնդել է, թե դա միակողմանի է եղել, հետո՝ հարց է տվել.«Մենք ի՞նչ էինք արել, երբ որ մեզ թուրք, մեր էրեխեքին ամենավերջին խսքերն էին ասում, ի՞նչ էինք արել, լավ»:

Որքա՜ն անմեղ է Հասոյի հարցը հնչում… Հակառակ հարցն է առաջանում՝ իսկ գուցե ՔՊ-ականնեը սկսեցին նման կերպ պիտակավորվել այն բանից հետո, երբ Նիկոլը սարքած պատերազմով Արցախը հանձնեց՝ Աննայի հետ միասին Հայաստանի վզին կապած ռուսական թոկը կտրելո՞ւ. ախր ինքն է ուղիղ տեքստով այս մասին ասել: Բա ի՞նչ ասեին՝ Սոսե Մայրիկի հետ Աննային ասոցացնեի՞ն, թե՞ Նիկոլին Անդրանիկ կամ ասենք Գեհենի Առաքել հռչակեին ու առաջը խոնարհվեին…

Եթե հասոները պատիվ ու արժանապատվություն ունենային, ապա պատերազմից հետո առնվազը ռադ կլինեին քաղաքական ասպարեզից, բայց քանի որ թերևս վախեցել են, որ պատերազմի մասին ողջ ճշմարտությունը կարող է «ջրի երես դուրս գալ», ուստի որոշել են սեփական ձեռքերով պարտակել «կերած բողկերը» ու վերարտադրության դիմաց ծախել հայրենիքի մնացած մասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment