«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանն «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր՝ ժամը 15:00-ին, և Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվելու է իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու, տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Փետրվարի 19-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել էր խիստ սահմանափակումներով տնային կալանքի։
Սամսոնյանն ու «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին 2025 թվականի նոյեմբերի 13-ին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը: Սամսոնյանը հունվարի 23-ին ավելի քան 15 օր հացադուլ էր հայտարարել, ավելի ուշ դադարեցրել այն։
