«Սրբազան պայքարի» գործով ամբաստանյալ Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Դատարանը ևս 3 ամսով երկարաձգվել է «Սրբազան պայքարի» գործով ամբաստանյալ Կարո Օկումուշյանի տնային կալանքը։ 

2025 թվականի հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:

Նոյեմբերին դատարանը փոխել էր «Սրբազան պայքարի» գործով ամբաստանյալ Օկումուշյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով և սահմանելով 1,5 մլն դրամ գրավ։ Դատարանը հաշվի էր առել Օկումուշյանի երկու անչափահաս երեխաների առկայությունը:

 

Leave a Comment