ԲՀԿ-ն անցած համակարգի սիմվոլ է. իրավապաշտպան

ԲՀԿ-ն անցած համակարգի սիմվոլ է. իրավապաշտպան

Իրավապաշտպան Քրիստ Հովսեփյանը սոցցանցի էջում գրել է.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցություն-ը տարիներ շարունակ փորձեց վաճառել «սոցիալական ուժ» լինելու միֆը, բայց իրականում մնաց բիզնես-քաղաքական նախագիծ՝ առանց գաղափարախոսության ու պետական տեսլականի։ Կուսակցությունը ոչ թե արժեքների շուրջ էր կառուցված, այլ մեկ մարդու՝ Գագիկ Ծառուկյան-ի հնարավորությունների, ինչի արդյունքում քաղաքականությունը փոխարինվեց բարեգործությամբ, իսկ ծրագիրը՝ ընտրությունից ընտրություն ակտիվացվող խոստումներով։

Իշխանության հետ՝ կոալիցիա, հետո՝ ընդդիմություն, հետո՝ «կառուցողական» դիրքավորում․ այս ճոճումը ցույց տվեց մի պարզ բան՝ ԲՀԿ-ի համար երբեք առաջնային չի եղել պետությունը, առաջնային է եղել քաղաքական առևտուրը։ Երբ համակարգը փոխվեց և վարչական ռեսուրսը վերացավ, պարզվեց՝ իրական քաղաքական հենարան պարզապես չկա։

Այսօր ԲՀԿ-ն ոչ թե քաղաքական ուժ է, այլ անցած համակարգի սիմվոլ․ մեծ հնարավորություններով, բայց զրոյական գաղափարով»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment