Ունենք երրորդ երեխայի ծնելիության աճ. ԱՍՀ նախարարը՝ ծննդյան նպաստի մասին (ՎԻԴԵՈ)

Նախարարը ներկայացրեց նաև, թե 1 տարվա ընթացքում նպաստի շնորհիվ որքան գումար է տրամադրվում ընտանիքին. ՎԻԴԵՈ

Ունենք երրորդ երեխայի ծնելիության աճ. ԱՍՀ նախարարը՝ ծննդյան նպաստի մասին (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Կառավարության նախորդ նիստին մենք վերջնականապես հաստատեցինք երրորդ և հաջորդ երեխայի նպաստների տրամադրման կարգը: Այն այսուհետ պետական նպաստ է համարվում և վճարվում է երրորդ և հաջորդ երեխային ամսական 50․000 դրամի չափով մինչև 6 տարեկան։


Այս մասին Facebook-յան իր էջում հայտնարարել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:


«Նպաստի շնորհիվ մենք արդեն ունենք հենց երրորդ երեխաների ծնելիության աճ, ինչը շատ կարևոր է թե՛ ժողովրդագրական իմաստով, թե՛ ընտանիքների համար»,- ասաց Թորոսյանը։


Նախարարը ներկայացրեց նաև , թե 1 տարվա ընթացքում նպաստի շնորհիվ որքան գումար է տրամադրվում ընտանիքին երրորդ երեխայի ծննդյան համար, եթե ամսական նպաստի չափը 50 հազար դրամ է:


Նշենք, որ 2026թ.-ի փետրվարի 19-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանելու, նպաստ նշանակելու և վճարելու կարգը։





Leave a Comment