Հոկտեմբերի 12-ից 14-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կանցկացվի «BCB Convent Berlin 2026» գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսը, որը ոլորտի խոշորագույն և հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկն է։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին կմասնակցի երկրորդ անգամ՝ ազգային տաղավարով։
Ընդհանուր առմամբ, մինչ օրս ցուցահանդեսին մասնակցել է 566 ցուցադրող՝ աշխարհի 50 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 12,000-ը։