Շատ լավ է, իհակե, որ էլեկտրոնային չվացուցակներ են հայտնվել, բայց դրանք ոչ մի դրական ազդեցություն ՔՊ-ի վարկանիշի վրա չեն ունենալու, քանի որ երևանցիների առաջնային խնդիրները բոլորովին այլ են՝ վերոհիշյալ փոսերից՝ անկառավարելի դարձած երթևեկություն ու աներևակայելիորեն թանկացած կայանատեղիներ՝ չհաշված, իհարկե, Ավինյան Տիկոյի կողմից սեփական ենթակաների երեսին պարբերաբար ցփնվող պարգևավճարներ՝ միլիարդների հասնող.անհասկանալի է՝ ո՞ր վաստակի համար:
Այնպես որ՝ Նիկոլը լավ կանի՝ էլեկրոնային չվացուցակների մասին ստատուսներ գրելու փոխարեն մի պլան հրապարակի այն մասին, թե ինչպես է ստիպելու Քաղաքապետարանին անորակ ասֆալտապատման քողի տակ փողեր չուտել ու սկզբի համար լուծել վերոհիշյալ խնդիրները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: