23 փետրվարի 2026 – 13:08 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների տասնյակում՝ փետրվարի 23-ի տոնական հանգստյան օրերի համար, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:
Արտերկրյա ուղղությունների ցանկում առաջին հորիզոնականում հայտնվել է Թուրքիան՝ 28 տոկոս ցուցանիշով, նրան հաջորդել են ԱՄԷ-ն՝ 18 տոկոսով, և Չինաստանը՝ 13 տոկոսով։ Թոփ-10-ում տեղ են գտել նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Թաիլանդը, Տաջիկստանը, Ղազախստանը, Մալդիվները և Վիետնամը։
«Հայաստանի ընդգրկումը փաստել է երկրի կայուն գրավչությունը և տարածաշրջանում պահպանվող հետաքրքրությունը՝ որպես հյուրընկալ ու բազմաբնույթ զբոսաշրջային ուղղություն»,-ասվում է հաղորդագրության մեջ: