Երևան-Աբովյան ճանապարհի Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, որի հետևանքով 4 մարդ ստացել է մարմնական վնասվածքեր, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ ժամը 8։15-ին։ Մեքենանային բախվելուց հետո «Գազելը» բախվել է ճանապարհի արգելապատնեշին: Գազելի 4 ուղևորները տեղափոխվել են ԲԿ-ներ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, նշել է ՆԳՆ-ն:
