23 փետրվարի 2026 – 13:17 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը կմասնակցի BCB Convent Berlin 2026 գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսին, որը համարվում է ոլորտի ամենախոշոր և հեղինակավոր հարթակներից մեկը, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Հոկտեմբերի 12-14-ը Բեռլինում կայանալիք միջոցառմանը ՀՀ-ն մասնակցելու է երկրորդ անգամ՝ ներկայանալով ազգային տաղավարով։
Գրանցման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 3-ն է:
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերոնշյալ պայմաններով սահմանված պարտավորություններից բացի, մասնակիցները հոգում են նաև կեցության և ճանապարհային ծախսերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ այս ցուցահանդեսին մասնակցել է 566 ցուցադրող աշխարհի 50 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 12,000-ը։