Իրանը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կհամարի ագրեսիայի դրսևորում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Ագրեսիայի գործողությունը կմնա ագրեսիայի գործողություն»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ԱՄՆ-ի կողմից հնարավոր «սահմանափակ հարվածի» մասին հարցին։