Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեգի գլխավորած պատվիրակությունը։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի կողմից համատեղ իրականացվող նախագծերը լայն հնարավորություններ կբացեն ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար։
Զրուցակիցները քննարկել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Արաքս գետի վրա Աղբենդ-Քելալե կետերը կապող ավտոճանապարհային կամրջի շինարարությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
