ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ, հոկտեմբերի 12-ից 14-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կանցկացվի «𝐁𝐂𝐁 𝐂𝐨𝐧𝐯𝐞𝐧𝐭 𝐁𝐞𝐫𝐥𝐢𝐧 𝟐𝟎𝟐𝟔» գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսը, որը ոլորտի խոշորագույն և հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկն է։
«Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին կմասնակցի երկրորդ անգամ՝ ազգային տաղավարով։
Ընդհանուր առմամբ, մինչ օրս ցուցահանդեսին մասնակցել է 566 ցուցադրող՝ աշխարհի 50 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 12,000-ը։
Ցուցահանդեսի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է գտնել պաշտոնական կայքում
https://www.barconvent.com/en-gb.html
Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ
https://mineconomy.am/media/37060/287-L_signed.pdf
Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերոնշյալ պայմաններով սահմանված պարտավորություններից բացի, մասնակիցները հոգում են նաև կեցության և ճանապարհային ծախսերը։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ https://forms.gle/kWSKwo86mtiyUcYJA
Գրանցման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի մարտի 3-ը, ժամը 18։00»։
