Սևանում դանակի հարվածների հետևանքով սպանված 20-ամյա Արամ Խաչատրյանի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ, հայտնում է Armlur-ը:
Գլխավոր դատախազությունից լրատվամիջոցին հայտնել են, որ Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով։
20-ամյա ՊՆ զինծառայողին սպանել են աղջկա պատճառով, նշում է լրատվականը:
