Հանրապետության 2-րդ քաղաք գալ ու անվանել «գյուղ»` առնվազն կորակեմ փնթի վերաբերմունք գյումրեցիների նկատմամբ. զգույշ եղեք, Գյումրին սխալներ չի ներում․ Մարտուն Գրիգորյան


Հասարակություն


Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը գրում է․

«Գյումրին (Ալեքսանդրապոլը, Լենինականը), որ քաղաք էր` այսօր Գյումրուն «գյուղ» ասողներն էլ ծնված չէին, իրենց ծնողներն էլ հետը: Հանրապետության երկրորդ քաղաք գալ` քարոզչության ու հոգևոր մտքի, մշակույթի, սպորտի, կինոների, հայ անվանի մտածողների, թատրոնի, հումորի, աշուղների, ընդգծված նիստուկացի քաղաքին անվանել «գյուղ»` առնվազն կորակեմ փնթի վերաբերմունք գյումրեցիների նկատմամբ, մինչև ՔԱՂԱՔ գալերդ ձեզ պիտի բացատրած լինեին, որ զգույշ կլինեք, ավել պակաս դուրս չտաք, դա Գյումրի քաղաքն է ու ձեր տեղի պատասխանատուները պետք է ձեզ ասած լինեին, որ գյումրեցիները տանել չեն կարողանում երբ որ քաղաքին «ռայոն» են ասում, մեզ էլ «ռայոնցիների» աչքով են նայում և «ռայոն» ասողներին ցանկացած գյումրեցի տեղում արժանին է մատուցել: Գյումրեցին նույնիսկ համայնք բառի հետ հաշտ չէ ուր մնաց «գյուղ» դարձնեք:

Զգույշ եղեք, Գյումրին նման սխալներ չի ներում:

Տղաներ, Գյումրին որ քաղաք էր շատ քաղաքներ յայլա էին:

ՀԳ. այսքանը որպես գյումրեցի պարտավոր էի ասել, մնացածը` երբ հանդիպեցինք առավել մանրամասն կասեմ»:


Leave a Comment